Հայտնի է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի 12 մասնակից

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արդյունքներով փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից որոշվեցին 12-ը։

Երեկվա հանդիպումների արդյունքներով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին ևս երկու ակումբներ՝ «Արսենալը» և ՊՍՎ-ն։ Նախորդ տուրում փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Ինտերը», «Ռեալ-Սոսյեդադը», «Բավարիան», «Լայպցիգը», «Բարսելոնան», «Բորուսիան», «Ատլետիկոն» և «Լացիոն»։

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն փետրվարի 13-ին։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա Ուեմբլիում հունիսի 1-ին։