Ժոաու Մարիո․ «Դժվար է հասկանալ, թե ինչու եղավ այն, ինչ տեղի ունեցավ այսպիսի առաջին խաղակեսից հետո»

«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Մարիոն Չեմպիոնների Լիգայում «Ինտերի» հետ ոչ-ոքիից հետո ամփոփել է խաղը (3-3)։

«Դժվար է բառեր գտնել՝ բացատրելու այն, ինչ տեղի ունեցավ առաջին խաղակեսից հետո։ Պետք է խոստովանենք, որ մի քանի սխալ թույլ տվեցինք, բայց որոշ մանրուքներ մեր դեմ աշխատեցին։

Դժվար է հասկանալ, թե ինչու եղավ այն, ինչ տեղի ունեցավ այսպիսի առաջին խաղակեսից հետո։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ խաղն այս կերպ կավարտվի»,- Մարիոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։