Ջուդ Բելինգհեմը դարձավ «Ռեալի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը այդ ցուցանիշով

Չեմպիոնների Լիգայի խաղում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Նապոլիի» հետ և հաղթեց 4-2 հաշվով։

Մադրիդյան թիմի կազմում աչքի ընկավ նաև կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։

Ըստ Opta-ի՝ Բելինգհեմը դարձավ «Ռեալի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի մեկնարկային չորս խաղերից յուրաքանչյուրում։