Միկել Արտետա․ «Ես երբեք չեմ էլ երազել այս մասին»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր մեկնաբանությամբ Չեմպիոնների Լիգայում «Լանսի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո (6-0)։

«Ես երբեք չեմ էլ երազել այս մասին: Մեզ բախտ վիճակվեց այսօր նվաճել փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր և գլխավորել խումբը, և ես կարծում եմ, որ դա շատ համոզիչ արեցինք շատ լավ թիմի դեմ։

Հենց սկզբից թիմը դրսևորեց մեծ ագրեսիվություն և վճռականություն։ Ամեն ինչ տեղի ունեցավ հենց առաջին 30 րոպեներին։ Սա իսկապես օգնեց հաղթել հանդիպումը: Հիանալի է, որ մենք կարող ենք հաղթել այս կերպ։

Այն հետևողականությունը, որ ցույց տվեցինք տանը, ոչ մի գոլ բաց չթողնելն ու շատ խփելը, իսկապես դրական գործոն է։ Այս ֆուտբոլիստները պետք է ունենան այդ փորձը և հավատան, որ մենք կարող ենք դա անել ցանկացած մրցակցի դեմ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։