Ռոդրիգո դե Պոլն ու Ֆաբիան Ռուիսը իտալական ակումբի նպատակն են

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է ֆուտբոլիստներ փնտրել կիսապաշտպանության կենտրոնում։

Tuttosport-ի տեղեկություններով՝ ակումբն արդեն որոշել է, թե որ թեկնածուներն են առաջնահերթ։ Աղբյուրի համաձայն՝ «ծեր սինյորան» ընտրություն է կատարել ՊՍԺ-ից Ֆաբիան Ռուիսի և Մադրիդի «Ատլետիկոյից» Ռոդրիգո դե Պոլի միջև:

Նշենք, որ այս երկու ֆուտբոլիստներն էլ իտալական Ա սերիայում հանդես գալու փորձ ունեն: Ռուիսը պաշտպանում էր «Նապոլիի» գույները, իսկ Դե Պոլը խաղում էր «Ուդինեզեում»:

«Յուվենտուսը» ձմռանը կփորձի ձեռք բերել այս կիսապաշտպաններից մեկին։ Նշվում է նաև, որ «ծեր սինյորան» ամռանը պլանավորել է «Ուդինեզեի» կիսապաշտպան Լազար Սամարջիչի տրանսֆերը։