Ժոաու Ֆելիշ. ««Պորտուի» հետ հանդիպումը եզրափակիչ չէի անվանի»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը «Պորտուի» հետ հանդիպումը եզրափակիչ չի անվանում։

Հիշեցնենք, որ եթե «կապտանռնագույնները» խմբային փուլի հինգերորդ տուրում հաղթեն «վիշապներին», ապա Չավիի թիմը երաշխավորում է իրենց տեղը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում։

«Կարծում եմ՝ դեռ վաղ է «Պորտուի» հետ հանդիպումը եզրափակիչ անվանել։ Մենք դեռ մրցաշրջանի սկզբնական փուլում ենք, բայց հուսով ենք, որ կարող ենք երաշխավորել մեր տեղը փլեյ-օֆֆում»,- Ֆելիքսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Ֆելիշի իրավունքները դեռ պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», որի հետ «Բարսելոնան» այս շաբաթավերջին կխաղա առաջնությունում։