Ժերեմի Ֆրիմպոնգին հաջորդ ամռանը կարող են գնել 40 միլիոն եվրոյով

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը հաջորդ ամառ հասանելի կլինի տրանսֆերային շուկայում 40 միլիոն եվրոյով:

Sky Sport Germany-ի տեղեկություններով՝ հոլանդացին պայմանագրում ակտիվացված փոխհատուցման չափի մասին կետ ունի։

Հիշեցնենք, որ Ֆրիմպոնգը բավականին երկար ժամանակ հայտնվել է թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ամռանը նրա տեղափոխությունը չկայացավ, սակայն ֆուտբոլիստը չի կորցնում ապագայում ավելի ուժեղ ակումբ գնալու հույսը։

Նախկինում նշվում էր, որ Ֆրիմպոնգով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մրցաշրջանում հոլանդացին գերմանական Բունդեսլիգայում անցկացրած 12 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։