Վիկտոր Բոնիֆեյսի ծառայություններով հետաքրքրված է Ա Սերիայի ակումբը

Լևերկուզենի «Բայերը» բարձրացրել է իր հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսի արժեքը, ով թիմին միացել է անցյալ ամաօ:

Ըստ Tuttojuve-ի՝ «Բայերը» նիգերիացուն գնահատում է 50 միլիոն եվրո։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Խաբի Ալոնսոյի թիմն ամռանը ֆուտբոլիստի համար վճարել է 20,5 մլն եվրո։

Հաղորդվում է, որ Բոնիֆեյսի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», սակայն «ծեր սինյորան» կդիմի «Բայերին» միայն այն դեպքում, եթե մինչ այդ վաճառի իր հարձակվողներից մեկին։

Նշենք, որ Բոնիֆեյսը գերմանական Բունդեսլիգայում մրցաշրջանի սկզբում դարձավ գլխավոր հերոսներից մեկը։ Նիգերիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: