Լեհաստանի հավաքականի պաշտպանը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Արսենալի» և Լեհաստանի հավաքականի պաշտպան Յակուբ Կիվերը կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Նշվում է, որ ռոսոներիներն արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Գործակալները ժամանել են «Միլան»՝ մանրամասն քննարկումների համար։

Հնարավոր հեռանալու պատճառը խաղաժամանակի բացակայությունն է։ Ընթացիկ մրցաշրջանում լեհն անցկացրել է ընդամենը 4 հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։