Լուկա Մոդրիչը նոր ռեկորդ է սահմանել

«Ռեալը» Լա Լիգայի 14-րդ տուրի խաղում 3-0 հաշվով հաղթեց «Կադիսին»։ Սերուցքայինների կազմում հանդիպմանը մասնակցել է 38-ամյա Լուկա Մոդրիչը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, խորվաթն ակումբային նոր ռեկորդ է սահմանել 35 տարեկանից բարձր անցկացրած խաղերի քանակով։ Կադիսի հետ խաղը 161-րդն էր կիսապաշտպանի համար։

Այս ցուցանիշով Մոդրիչը գերազանցել է Ֆրանցիսկո Բույոյի նվաճումը (1986-1997թթ.՝ 160 հանդիպում)։