Վիկտոր Օսիմհենը մոտ է լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել «Չելսի»։

Լոնդոնյան ակումբը կենտրոնական հարձակվողի որոնման մեջ է, իսկ 24-ամյա նիգերիացին գլխավորել է «Չելսիի» շորթ ցուցակը, հայտնում է The Telegraph-ը։

Նշվում է, որ անձամբ՝ ֆուտբոլիստը, պատրաստ կլինի տեղափոխվել «Չելսի», այդ թվում՝ իտալական ակումբում վերջին կոնֆլիկտի պատճառով։

Հիշեցնենք, որ Օսիմհենի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։