Ռաֆինյան ԱՊԼ-ում կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ կատալոնական «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Լիդսի» նախկին խաղացողը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Հարավամերիկացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Թոթենհեմը» և «Լիվերպուլը»։

26-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Ռաֆինյայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է տասը հանդիպում, դարձել երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ։