Բերնարդո Սիլվա․ «Առաջին խաղակեսում մենք նրանցից շատ ավելի լավն էինք»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան խոսել է ԱՊԼ-ի 13-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին (1-1)։

«Առաջին խաղակեսում մենք նրանցից շատ ավելի լավն էինք: Երկրորդ խաղակեսում նրանք ճնշում գործադրեցին մեզ վրա, բայց մենք հնարավորություններ ունեինք հաղթելու հանդիպումը, եղան պահեր, երբ պետք է առաջ տանեինք 2-0 հաշվով»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։

Պրեմիեր Լիգայի 13 տուրերում «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 29 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։