Հայտնի են Եվրոպայի ամենաքիչ գոլ բաց թողած թիմերը

«Նիցցան» Եվրոպայի 10 ուժեղագույն առաջնությունների մեջ ամենաքիչ գոլ բաղ թողած թիմն է։ Սրա մասին հայտնում է Opta Sports-ը։

Այսպիսով, ֆրանսիական Լիգա 1-ի առաջին 13 տուրերում «Նիցցան» բաց է թողել ընդամենը 4 անգամ, իսկ թիմի ֆուտբոլիստները՝ խփել են 14 անգամ։ Հոլանդիայի առաջնության առաջատար ՊՍՎ-ն բաց է թողել 5 գնդակ։

Բացի այդ, «Նիցցան» դեռևս անպարտելի է Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում: «Նիցցան» Լիգա 1-ի պատմության մեջ առաջին ակումբն է, որը երբեք չի կորցրել առաջին հորիզոնականը մրցաշրջանի առաջին 13 տուրերում: