Անգլիական գերակումբը ցանկանում է հունվարին ձեռք բերել Լերոյ Սանեին

Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը մոտ է: Համաձայն Էքրեմ Կոնուրի տեղեկությունների՝ «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեին:

Հիշեցնենք, որ Սանեն արդեն խաղացել է Պրեմիեր Լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիում»: 2020 թվականին ֆուտբոլիստը «Էթիհադ» մարզադաշտում չորս մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվեց «Բավարիա»։

Լերոյ Սանեն հունվարին կդառնա 28 տարեկան։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները ֆուտբոլիստին գնահատում են 75 մլն եվրո։