Աարոն Ռամսդեյլը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ

Դարպասապահ Աարոն Ռամսդեյլը կորցրել է իր հիմնական տեղն «Արսենալում»: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է Daily Star-ը, Ռամսդեյլի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Վուլվերհեմփթոնը»։ «Գայլերը» դիտարկում են 25-ամյա դարպասապահի վարձակալությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ հետագա գնման հնարավորությամբ:

2023/24 մրցաշրջանում Ռամսդեյլը անցկացրել է 8 հանդիպում, որոնցում բաց է թողել 8 գոլ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները դարպասապահին գնահատում են 32 միլիոն եվրո։

«Վուլվերհեմփթոնը» ներկայումս զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։