«Պորտուի» ֆուտբոլիստը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղում

«Պորտուի» ավագը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի կատալոնական «Բարսելոնայի» դեմ իր թիմի հաջորդ հանդիպումը։

Sport հրատարակության տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը թեթև վնասվածք ունի, ուստի նրա մասնակցությունը «Բարսելոնայի» հետ խաղին հարցականի տակ է։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Պորտուն» խմբային փուլի 4 խաղացված տուրից հետո իրենց ակտիվում ունեն 9-ական միավոր։ Հանդիպման հաղթողը երաշխավորում է փլեյ-օֆֆ փուլի մուտքը, եթե Դոնեցկի «Շախտյորը» միավորներ կորցնի «Անտվերպենի» հետ զուգահեռ խաղում: