Կառլո Անչելոտտի. «Նա լիովին առողջ է ու կխաղա այսօր»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտսին «Կադիսի» հետ խաղից առաջ պատասխանել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի մարզավիճակի մասին հարցին։

«Ֆեդերիկոն վերադարձել է։ Նա լիովին առողջ է։ Նա կարող է խաղալ կիսապաշտպանի դիրքում, մենք շատ տարբերակներ ունենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:

Այս մրցաշրջանում ուրուգվայցի ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում 1 անգամ կարողացել է գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ Բացի այդ, Վալվերդեն կատարել է 3 գոլային փոխանցում։