Ժոզե Մոուրինյոն «Ռոմայի» խնդիրներից մեկը համարում է տատիկի թխվածքաբլիթները

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ռոման» միայն մեկ արտագնա հաղթանակ է տարել։ Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այս հարցը։

«Այո, մենք ունեցանք վատ արդյունքներ և վատ ելույթներ, բայց երբեք պրոֆեսիոնալիզմի և հարգանքի պակաս չի զգացվել: Այնուամենայնիվ, մենք պետք է ավելին տանք։

Տանը մեզ սովորաբար դա հաջողվում է նույնիսկ վերջին րոպեներին, իսկ դրսում մեզ պակասում է մտածելակերպը։ Այստեղ կան մարդիկ, ովքեր նախընտրում են տան հարմարավետությունը. երբ դուրս են գալիս, կարոտում են մայրիկին, հայրիկին, տատիկի թխվածքաբլիթները»,- ասել է Մոուրինյոն լրագրողներին։