«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Կևին դե Բրույնեի հարցում

Աստղային կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Սաուդյան Արաբիայի ակումբների ուշադրության կենտրոնում է: Սակայն «Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանում չի վաճառի բելգիացի ֆուտբոլիստին։ Այս մասին սոցիալական ցանցերում խոսում է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015 թվականի օգոստոսի վերջին։ Այդ ժամանակվանից կարմրահեր բելգիացին թիմի կազմում անցկացրել է 358 հանդիպում, որոնցում խփել է 96 գոլ և կատարել 153 գոլային փոխանցում իր գործընկերներին։

Դե Բրույնեն 32 տարեկան է, հեղինակավոր Transfermarkt պորտալի մասնագետները ֆուտբոլիստին գնահատում են 70 միլիոն եվրո։