Մաուրո Իկարդիին առաջարկել են իսպանական գրանդին

Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիին վերջերս առաջարկել են Մադրիդի «Ռեալին»:

Լրագրող Գիլերմո Ռայի խոսքերով՝ «առյուծներն» արգենտինացի հարձակվողի ծառայություններն են առաջարկել արքայական ակումբին, սակայն Կառլո Անչելոտտիի թիմը հասկացրել է, որ Իկարդին պետք չէ։

Հիշեցնենք, որ Մաուրոն միայն անցած ամառ է մշտական ​​հիմունքներով «Գալաթասարայ» տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից։ Մինչ այս Իկարդին վարձավճարով հանդես է եկել թուրքական թիմում։ Այս մրցաշրջանում Իկարդին «Գալաթասարայի» կազմում Թուրքիայի առաջնության 13 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացին Չեմպիոնների Լիգայում ունի 5 գոլ ու 1 գոլային փոխանցում։