Սերխիո Ագուերո. ««Բարսելոնան» Չավիի ԴՆԹ-ում է»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն բարձր է գնահատել Չավի Էրնանդեսի աշխատանքը կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Չավին «Բարսելոնա» եկավ ակումբի համար շատ դժվար պահին և կարճ ժամանակահատվածում կարողացավ գերազանց արդյունքներ ցույց տալ: Նա շատ երիտասարդ մարզիչ է։ «Բարսելոնան» իր ԴՆԹ-ում է»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։

Փորձագետի կարծիքով՝ Չավին կարողացել է թիմ ստեղծել, որտեղ փորձառու ֆուտբոլիստներին համախմբել է երիտասարդ ֆուտբոլիստների հետ։ Նրանից որոշ ժամանակ կպահանջվի իր բոլոր գաղափարները կյանքի կոչելու համար,- հավելել է արգենտինացին։

Հիշեցնենք, որ 43-ամյա Չավին «Բլաուգրանան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։ Նրա գլխավորությամբ թիմը դարձավ Իսպանիայի չեմպիոն եւ նվաճեց երկրի Սուպերգավաթը։