Ջոն Թերին աշխատանք է գտել Սաուդյան Արաբիայում

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ջոն Թերին աշխատանք է գտել Սաուդյան Արաբիայում։ «Չելսիի» նախկին ավագը կդառնա «Ալ-Շաբաբ» ակումբի տեխնիկական տնօրենը։ Այս մասին հայտնում է Goal պորտալը՝ վկայակոչելով սաուդյան աղբյուրը։

Թերին ավարտել է ֆուտբոլը 2018 թվականին, որից հետո ուժերը փորձել է մարզչական ոլորտում։ Իսկ բոլորովին վերջերս Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն աշխատել է «Չելսիի» երիտասարդական համակարգում:

Ներկայումս «Ալ-Շաբաբը» Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի շաբաթ օրը՝ Ջիդայի «Ալ-Ահլիի» հետ: