Միացի՛ր Football Fans Tour-ին, մեկնի՛ր Միլան – Թուրին – Բարսելոնա, և ներկա եղիր «Բարսելոնա» – «Վիլառեալ» խաղին

Ամբողջ Եվրոպայում և նաև Հայաստանում ֆուտբոլային առաջին տուրիստական գործակալությունը՝ Football Fans Tour-ը հունվարի 22-30-ը ֆուտբոլասերների առաջին խմբին կուղեկցի Միլան, Թուրին և Բարսելոնա: Ֆուտբոլասերները լինելու են «Միլանի», «Ինտերի», «Յուվենտուսի», «Տորինոյի», «Բարսելոնայի» և «Էսպանյոլի» ստադիոններում, թանգարաններում և Fan-Store-ներ, ներկա են լինելու «ԲԱՐՍԵԼՈՆԱ» – «ՎԻԼՅԱՌԵԱԼ» խաղին, ինչպես նաև էքսկլյուզիվ հանդիպում են ունենալու իտալական ֆուտբոլի լեգենդի հետ:

Football Fans Tour-ի օգնությամբ զբոսաշրջիկները նաև Միլանի, Թուրինի և Բարսելոնայի տեսարժան վայրեր այցելելու հնարավորություն կունենան, ինչպես նաև կուղևորվեն դեպի Մարանելլո՝ Ferrari Museum:

Փաթեթի արժեքը՝ 1.999 եվրոյին համարժեք դրամ, որի մեջ ներառված են բոլոր ծախսերը, բացառությամբ վիզայի արժեքի, եթե չունեք Շենգեն վիզա:

Հունվարի 22-30 ուղղությունը՝ Միլան – Թուրին – Բարսելոնա (8 օր՝ 7 գիշեր):
Հունվարի 22-ին՝ Երևան – Աթենք – Միլան (տրանզիտ՝ 2:20 րոպե):
Հունվարի 25-ին՝ Միլան – Բարսելոնա:
Հունվարի 29-ին՝ Բարսելոնա – Հռոմ – Երևան (տրանզիտ՝ 6:30 րոպե):
Բարսելոնայից մեկնելու ենք հունվարի 29-ի ուշ երեկոյան՝ 22:30-ին, Երևանում կլինենք հունվարի 30-ին, կեսօրից հետո՝ 14:00-ին:

Փաթեթն իր մեջ ներառում է.

  • VISA-ի աջակցում:
  • Բոլոր 5 ուղղություններով ինքնաթիռի տոմսեր:
  • Բժշկական ապահովագրություն:
  • Օդանավակայաններից դիմավորում և ճանապարհում:
  • 3* և 4* հյուրանոցներ նախաճաշով:
  • Իտալիայում և Իսպանիայում բոլոր տրանսֆերները բարձրակարգ ավտոբուսներով:
  • 27/01-ին՝ «ԲԱՐՍԵԼՈՆԱ» – «ՎԻԼՅԱՌԵԱԼ» խաղի տոմս:
  • Ֆուտբոլային տուրեր դեպի «Միլանի», «Ինտերի», «Յուվենտուսի», «Տորինոյի», «Բարսելոնայի» և «Էսպանյոլի» ստադիոններ, թանգարաններ և Fan-Store-ներ,
  • Էքսկլուզիվ հանդիպում իտալական ֆուտբոլի լեգենդի հետ:
  • Միլանում և Բարսելոնայում այցելություններ ամենահայտնի ֆուտբոլային փաբեր:
  • Բարսելոնա, Միլան և Թուրին քաղաքներում բոլոր տեսարժան վայրերի այցելություններ:
  • Տուր դեպի Մարանելլո՝ Ferrari Museum:
  • Ռուսախոս գիդ:
  • Ողջ տուրի ընթացքում ուղեկցող` Սենիկ Կարա-Պողոսյան:
  • Երեկոյան հանգստի կազմակերպում՝ շոփինգ, մշակութային թանգարաններ և տարբեր տեսակի ակումբներ և բազմաթիվ լրացուցիչ փաթեթներ:
  • Ապառիկ վճարելու հնարավորություն Ինեկոբանկի և ԱԿԲԱ-ի հետ՝ առաջին 6 ամիսը 0% տոկոսադրույքով:

Տուրի ժամանակացույցը.

22/01 – Մեկնում Երևանից՝ 05:20-ին (Aegean Airlines),  06:10-ին ժամանում Աթենք, 08:35-ին մեկնում Աթենքից և 10:10-ին ժամանում Միլան: Կեսօրին Football Tour դեպի «Casa Milan», որտեղ գտնվում է «Միլանի» թանգարանը՝ «Mondo Milan»-ը, այնուհետև «Ինտերի» և «Միլանի» ստադիոն՝ «Սան Սիրո»: Երեկոյան տուր Միլանով՝ Լա-Սկալա, Դուոմո, Միլանի կատեդրալ, ինչպես նաև կայցելենք «Ինտերի» և «Միլանի» պաշտոնական Fan-Store-ներ:

23/01 – Football Tour դեպի Թուրին: «Յուվենտուսի» և «Տորինոյի» ստադիոններ, թանգարաններ և թիմերի պաշտոնական Fun-Store-ներ: Կայցելենք նաև Սուպերգա քաղաք, որտեղ 1949 թվականին ավիավթարի արդյունքում կործանվեց լեգենդար «Տորինոն»:

24/01 – Էքսկլյուզիվ հանդիպում «Միլանի» կամ «Ինտերի» լեգենդար նախկին ֆուտբոլիստի հետ: Այնուհետև կմեկնենք Մարանելլո, դեպի Ferrari Museum:

25/01 – Ժամը՝ 10:30-ին մեկնում Միլանից և 12:10-ին ժամանում Բարսելոնա: Կեսօրին տուր Բարսելոնա քաղաքով՝ Sagrada Familia, Park Güell, Plaza Espana, Palacio Nacional de Montjuic, Casa Mila, Barrio Gótico:

26/01 – Football Tour դեպի «Բարսելոնայի» թանգարան, թիմի պաշտոնական Fun-Store և ներկայիս ստադիոն՝ «Լյուիս Կոմպանիսի» Օլիմպիական մարզադաշտ: Կլինենք նաև Լա Մասիայում`«Բարսելոնայի» ակադեմիայում, այնուհետև կմեկնենք «Կամպ Նոու» ստադիոն: Կլինենք նաև լեգենդար Յոհան Կրուիֆի հուշարձանի մոտ և նրա անունը կրող ստադիոնում:

27/01 – Տուր Բարսելոնա քաղաքով՝ Example, Plaza Catalunya, La Rambla, Monumento a Colón, Maremagnum, իսկ երեկոյան ներկա կլինենք Իսպանիայի առաջնության «Բարսելոնա» – «Վիլյառեալ» խաղին:

28/01 – Football Tour դեպի «Էսպանյոլի» ստադիոն՝ «Stage Front stadium», ինչպես նաև կատալոնական ակումբի թանգարան և թիմի պաշտոնական Fan-Store:

29/01 – Մինչև 20:00 ազատ գրաֆիկ, իսկ ժամը՝ 22:45-ին մեկնում Բարսելոնայից, 00:15-ին ժամանում Հռոմ, 06:45-ին մեկնում Հռոմից և 13:50-ին վերադարձ Երևան:


Football Fans Tour

Հասցե՝ Մարշալ Բաղրամյան, 60:

Հեռախոս՝ + 374 91 43-65-45 (WhatsApp, Viber, Telegram)