«Լիվերպուլը» հրաժարվել է վաճառել Մոհամեդ Սալահին 230 միլիոն եվրոյով

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հայտնվել Սաուդյան Արաբիայում:

Ինչպես հաղորդում է Asharq Al-Awsat-ը, 31-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբական «Ալ-Իթթիհադ», սակայն «Լիվերպուլի» սեփականատեր, թիմի գլխավոր տնօրեն և մարզիչ Յուրգեն Կլոպի ընդհանուր որոշմամբ Սալահը մնացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ալ-Իթթիհադը» պատրաստ է եղել 230 միլիոն եվրո հատկացնել Սալահի տրանսֆերի համար, սակայն նույնիսկ այս գումարը չի կարողացել համոզել «Լիվերպուլին»։

Սալահը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում խաղացողը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 17 խաղում, որոնցում դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։