Նաչոյի ծառայություններով ևս մեկ ակումբ է հետաքրքրված

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոյով հետաքրքրված ակումբների ցանկը շարունակում է ընդլայնվել։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ն իր էջերում, «Բետիսի» թիրախում 33-ամյա ֆուտբոլիստն է։

Նախկինում խոսակցությունները Նաչոյին կապում էին մի շարք ակումբների՝ «Ինտերի», «Նապոլիի», «Սևիլիայի» և «Վիլյառեալի» հետ:

Նաչոն կարող էր փոխել ակումբային գրանցումը 2023 թվականի ամռանը, բայց հետո որոշեց երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ ևս մեկ տարով։ Այս մրցաշրջանում պաշտպանը 12 հանդիպում է անցկացրել «Լոս Բլանկոսի» կազմում։