Ջուդ Բելինգհեմը կդառնա Louis Vuitton-ի դեմքը

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հանրահայտ ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը կդառնա Louis Vuitton-ի դեմքը։ Ինչպես հայտնի է դարձել Daily Mail-ին, 20-ամյա ֆուտբոլիստը ընկերության հետ կկնքի մի քանի միլիոն դոլարի գովազդային պայմանագիր։

Արժե ասել, որ Louis Vuitton-ը մասնագիտացած է պրեմիում դասի հագուստի և աքսեսուարների մեջ։

Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Դրանից հետո անգլիացին անցկացրել է 14 հանդիպում, որոնցում գործընկերների կազմում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։