«Վուլվերհեմփթոնը» 70 միլիոն եվրո է պահանջում Պեդրու Նետուի համար

Հարձակողական ոճի կիսապաշտպան Պեդրու Նետուն, ում իրավունքները պատկանում են «Վուլվերհեմփթոնին», պահանջված է տրանսֆերային շուկայում։

Ինչպես հայտնում է Teamtalk-ը, 23-ամյա պորտուգալացուն իրենց շարքերն են ցանկանում բերել Լոնդոնի «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները:

«Գայլերը» պատրաստ են վաճառել իրենց առաջատարի  միայն այն դեպքում, եթե նրան առաջարկեն առնվազն 70 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Պեդրուն «Վուլվերհեմփթոնի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է ՝ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։