Լուիս Ալբերտո. «Ես ձանձրանում եմ ժամանակակից ֆուտբոլից»

Հռոմեական «Լացիոյի» իսպանացի ֆուտբոլիստ Լուիս Ալբերտոն դժգոհ է ժամանակակից ֆուտբոլից, նա դժգոհել է, որ ֆուտբոլիստները կորցրել են իրենց անհատականությունը։

Մասնավորապես, նա ցավում է, որ այսօրվա ֆուտբոլում այլեւս չեք գտնի նոր Զինեդին Զիդանին կամ Ալեսանդրո դել Պիերոյին։

«Ֆուտբոլիստները ռոբոտների պես են, այսօր դուք չեք տեսնի նոր Դել Պիերոյի, չեք տեսնի Ինյեստային, չեք տեսնի Զինեդին Զիդանին։ Ես ձանձրանում եմ ժամանակակից ֆուտբոլից», – Լուիս Ալբերտոյի խոսքերն է մեջբերում derbyderbyderbyit-ը։

Լուիս Ալիերտոն հռոմեական ակումբում հանդես է գալիս 2016 թվականից։