Էրիկ տեն Հագն ուզում է գնել «Բարսելոնայի» նախկին պաշտպանին

23-ամյա ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն, ով ներկայումս հանդես է գալիս իր հայրենիքում՝ ֆրանսիական «Նիցցայում», շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» նպատակը։

Ըստ The Sun-ի լրագրողների, մանկունիանական թոփ ակումբի ղեկավարությունը ակնկալում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հնարավոր գործարքը կարող է կազմել 30 միլիոն եվրո:

Տոդիբոյի և «Նիցցայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Ժան-Կլերը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։