Գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում», երկու մրցանակ է ստացել իսպանական հեղինակավոր Marca պարբերականից։
Անցած մրցաշրջանի վերջում գերմանացին ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և լավագույն դարպասապահ։ Հատկանշական է, որ 2007 թվականից ի վեր, երբ Marca-ն ներկայացրեց այս անվանակարգը, առաջին անգամ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին հասավ դարպասապահի։
Լա Լիգայի վերջին մրցաշրջանում Տեր Շտեգենն անցկացրել է 38 հանդիպում, որոնցում բաց է թողել 18 գնդակ։