Ֆերան Տորես. «Չավին իդեալական մարզիչ է «Բարսելոնայի» համար»

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերան Տորեսը կիսվել է թիմի մարզիչ Չավի Էրնանդեսի մասին իր կարծիքով։

«Չավին ստիպում է ֆուտբոլիստներին ցույց տալ իրենց լավագույն եսը: Կարծում եմ՝ նա թիմի համար իդեալական մարզիչ է։ Նա աստիճանաբար փոխում է համակարգը, քանի որ ֆուտբոլն անընդհատ զարգանում է։

Նա միշտ ձգտում է առաջընթացի։ Այս մարզիչը միշտ պատրաստ է օգնել իր ֆուտբոլիստներին»,- The Wild Project-ին հայտնում է Ֆերանը:

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում թիմերն անցկացրել են 13 տուր։ «Բլաուգրանան» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ժիրոնային» զիջելով չորս միավորով: