Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նշել է թիմի այս մրցաշրջանի նպատակը

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նշել է թիմի այս մրցաշրջանի նպատակը։

«Նայելով մեր ունեցած ֆուտբիլիստներին, մեր թիմին, մեր ոգուն, մթնոլորտին, մենք հավատում ենք, որ հնարավոր է պայքարել Պրեմիեր Լիգայի տիտղոսի համար: Որպես թիմ, մեր նպատակը առաջնությունում հաղթելն է, և դա այն է, ինչին մենք հետամուտ ենք լինելու այս մրցաշրջանում:

Անցած մրցաշրջանը բավականաչափ լավը չէր, բայց մենք հավատում ենք, որ կարող ենք լուծել բարդ խնդիրները»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի անցած առաջնությունում «Լիվերպուլը» զբաղեցրեց միայն հինգերորդ տեղը։