«Մանչեսթեր Յունայթեդը» ուզում է գնել Լա լիգայի 11 խաղում ոչ մի գոլ չխփած հարձակվողին

Իսպանական «Ռեալ Սոսյեդադում» հանդես եկող 26-ամյա նիգերիացի կենտրոնական հարձակվող Ումար Սադիկը շարունակում է մնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը։ Այս մասին հայտնում են Todofichajes-ի լրագրողները։

Մանկունիացիները հարձակվողների պակաս ունեն և հույսը դնում են Սադիկի օգնությանը: «Կարմիր սատանաները» մտադիր են ձեռք բերել Ումարին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 16 միլիոն եվրո, իսկ գործող ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականին։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը դեռ գոլ չի խփել։ 11 խաղում նա ընդամենը մեկ գոլային փոխանցում է կատարել։