Էրլինգ Հոլանդը «Սիթի» գալուց ի վեր Պրեմիեր Լիգայում խփել է իր թիմի գոլերի 39%-ը

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը հիանալի է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

2022/23 մրցաշրջանի մեկնարկից ի վեր նորվեգացի ռմբարկուն խփել է Պրեմիեր Լիգայում «Սիթիի» գոլերի 39%-ը։ Հիշեցնենք, որ սկանդինավացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրել է անցած ամառ՝ տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից»։

Նախորդ մրցաշրջանում Էրլինգը անցկացրել է 35 հանդիպում և դարձել 36 գոլի հեղինակ։ Թիմի հետ միասին նա թրեբլ ձևակերպեց, իսկ «Ոսկե Գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ նա զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն արգենտինացի Լիոնել Մեսսիին։