Թոմաս Տուխել. «Սա կործանարար ժամանակացույց է ֆուտբոլիստների համար»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այս մրցաշրջանում թիմի զբաղվածության մասին։

«Ամեն ինչ վերաբերում է հեռուստատեսային իրավունքներին, ալիքներն ընտրում են այն թիմերը, որոնք առավել գրավիչ են իրենց համար:

Սա երկրորդ անգամն է, որ մենք ուրբաթ օրը պետք է արտագնա հանդինում անցկացնենք: Դեյվիսն ու Կիմը նոր են վերադարձել իրենց հավաքականներից։ Սա կործանարար ժամանակացույց է ֆուտբոլիստների համար։ Սա ամեն ինչի սահմանն է»,- հայտնում է Mundo Deportivo-ի մասնագետը։

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում կխաղա «Քյոլնի» հետ։