«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է, թե որքան գումարի դիմաց է վաճառելու Ռաֆայել Վարանին

Պաշտպան Ռաֆայել Վարանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Գերմանական Sky-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի վաճառել ֆրանսիացուն 20-30 միլիոն եվրոյի դիմաց։ «Օլդ Թրաֆորդում» վարձավճարի տարբերակը այս պահին հարմար չի համարվում։

«Բավարիան» հետևում է 30-ամյա Վարանի իրավիճակին, սակայն դեռևս որևէ քայլ չի կատարել նրան ձեռք բերելու համար: Նշվում է, որ Ռաֆայել Վարանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ներկայիս զբաղեցրած դիրքից, և այդ մասին տեղյակ է ակումբը։