Թոփ 5 լիգաներում 40 տարեկանից բարձր երեք ֆուտբոլիստ կա

Եվրոպայի լավագույն հինգ ֆուտբոլային լիգաներում մնացել են միայն 40 տարեկանից բարձր երեք ֆուտբոլիստներ:

Անգլիայի և Գերմանիայի առաջնություններում չկան 40 տարեկան և բարձր ֆուտբոլիստներ։ Իսկ մնացած երեքում այս տարիքի ֆուտբոլիստ կա, երկուսը՝ դարպասապահ։

Լա Լիգայում «Բետիսի» դարպասապահ, չիլիացի Կլաուդիո Բրավոն է։ Լիգա 1-ում «Նիցցայի» պաշտպան Դանթեն, որը հայտնի է նախկինում «Բավարիայում» խաղալով: Իսկ Ա Սերիայում «Միլանի» դարպասապահ Անտոնիո Միրանտեն է, ով իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Պարմայում» և «Բոլոնիայում»։