Պաոլո Մալդինի. «10 վայրկյանը բավական է՝ հասկանալու համար, թե ֆուտբոլիստն օգուտ կտա թիմիդ»

Հայտնի պաշտպան Պաոլո Մալդինին քառորդ դար խաղացել է «Միլանի» պաշտպանությունում և այս ընթացքում սովորել է շատ լավ հասկանալ ֆուտբոլիստներին։

Նրա խոսքերով՝ վայրկյանները բավական են, որպեսզի հասկանամ՝ երիտասարդ ֆուտբոլիստն օգուտ կտա, թե ոչ։

«Տաղանդից բացի մեծ դեր է խաղում կարգապահությունը։ Տեխնիկան կարելի է ավելացնել, թեև ի սկզբանե այն ունեցողն, իհարկե, առավելություն ունի։ Տասը վայրկյանը բավական է, որպեսզի հասկանամ՝ ֆուտբոլիստն օգտակար կլինի, թե ոչ»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Մալդինին «Միլանում» խաղացել է 1985-2009 թվականներին։