Անգե Պոստեկոգլու. «Մենք մեր ֆուտբոլը կխաղանք ցանկացած մրցակցի դեմ»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն չի պատրաստվում շեղվել իր հարձակողական ոճից, անկախ նրանից, թե ում դեմ է խաղում թիմը:

«Կլինի «Աստոն Վիլան», «Մանչեսթեր Սիթին» կամ որևէ այլ թիմ, մենք կխաղանք մեր ֆուտբոլը: Ես այլ ճանապարհ չգիտեմ։ Փիլիսոփայական առումով ես հավատարիմ եմ։ Ես սիրեցի հարձակվողական ֆուտբոլը,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Պրեմիեր Լիգայի «Թոթենհեմ» – «Աստոն Վիլա» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին։