Էրլինգ Հոլանդի գործակալը խոսել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու լուրերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու լուրերը շարունակվում են: Այս մասին մեկնաբանություն է տվել նորվեգացի ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայելա Պիմենտան։

«Բամբասանքներ Մադրիդի «Ռեալի» մասի՞ն։ Այս հարցը դուք պետք է տաք «Ռեալին», ոչ թե ինձ»,- Corriere dello Sport-ին ասել է Պիմենտան:

«Հոլանդն արժանի էր «Ոսկե Գնդակին»։ Հուսով եմ, որ մի օր նա կհաղթի այն: Վստահ եմ, որ նա կնախընտրեր Չեմպիոնների Լիգայի տիտղոսը իր թիմի հետ»,- նշել է գործակալը։

2023/24 մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։