Ա Սերիայում հանդես եկող ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Tuttomercatoweb.com պորտալը հրապարակել է Ա Սերիայում հանդես եկող ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը։

Առաջին տեղը կիսում են «Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն է, հաջորդում է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը և թուրինյան ակումբի մեկ այլ ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն՝ նրանք ստանում են մաքուր 7 միլիոն եվրո։

Հաջորդը Վոյցեխ Շչեսնին (6,5 միլիոն եվրո), Հաքան Չալխանօղլուն, Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Թյուրամը (բոլորը «Ինտեր») և Ալեքս Սանդրոն են («Յուվենտուս»). նրանց տարեկան աշխատավարձը գնահատվում է 6 միլիոն:

Իններորդ տեղում «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին է, ով ստանում է 5,5 միլիոն մաքուր աշխատավարձ։ 5 միլիոն եվրո աշխատավարձով թոփ 10-ում ընդգրկվել են Նիկոլո Բարելլան, Բենժամին Պավարը (երկուսն էլ՝ «Ինտեր», Ֆեդերիկո Կիեզան, Բրեմերը (երկուսն էլ «Յուվենտուս») և «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն։

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստանում է 3,8 միլիոն եվրո եւ զբաղեցնում է 25-րդ տեղը։