Լիոնել Սկալոնին դեռ չի հեռանա Արգենտինայի հավաքականից

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին դեռ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից, այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է լրագրող Գաստոն Էդուլը։

Ըստ ինսայդերի՝ մասնագետը ժամանակ է պահանջել իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Սկալոնին նախատեսում է այդ հարցը քննարկել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։

Հիշեցնենք, որ այս մարզչի գլխավորությամբ Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն։

Վերջին խաղում Ալբիսելեստեն ԱԱ-2026-ի ընտրական խաղում հաղթեց Բրազիլիային (1:0), վեց տուրից հետո Արգենտինան 15 միավորով գլխավորում է աղյուսակը։