Հարի Մագուայր. «Ինձ համար նա աշխարհի լավագույն հարձակվողն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է Անգլիայի հավաքականի իր թիմակցի՝ հարձակվող Հարի Քեյնի մասին։

«Ինձ համար Հարին աշխարհի լավագույն հարձակվողն է։ Երբ նա խաղադաշտում չէ, մենք նրան կարոտում ենք: Նա մեր ավագն է, մեր առաջնորդը։

Նա կարևոր ֆուտբոլիստ է, մեր ռմբարկուն։ Քեյնը մղձավանջ է պաշտպանների համար. Նա կարող է գնդակը ցանկացած դիրքից ուղարկել դարպասե»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում Mirror-ը: