Կրիշտիանու Ռոնալդուն դատարանի կողմից արդարացվել է

Կրիշտիանու Ռոնալդուն դատարանի կողմից արդարացվել է մոդել Քեթրին Մայորգայի բռնաբարության գործով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ դա տեղի է ունեցել 2018թ.։ Նա Ռոնալդուին մեղադրել է բռնաբարության մեջ և պնդել, որ պորտուգալացին իրեն 375 հազար դոլար է վճարել լռության համար։

Պորտուգալացին չի հերքել կապը կնոջ հետ, սակայն նշել է, որ ամեն ինչ «փոխադարձ համաձայնությամբ» է եղել։