Մաուրո Իկարդին կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիով։

Ինչպես հայտնում է Fotomac-ը, իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մտադիր է ուժեղացնել իր թիմի հարձակման գիծը։ Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետն ինքը 30-ամյա արգենտինացու թեկնածությունն է առաջարկել ակումբի ղեկավարությանը։

Այս մրցաշրջանում Իկարդին մասնակցել է 20 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է 15 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։