ESPN․ Լոնդոնյան ակումբը ցանկանում է գնել Խվիչա Կվարացխելիային

«Չելսին» մտել է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիային ձեռք բերելու պայքարի մեջ, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա վրացու հետ պայմանագիր կնքելու լոնդոնցիների ցանկությունը համապատասխանում է ակումբի ռազմավարությանը, որն ուղղված է մեծ ներուժ ունեցող երիտասարդ տաղանդների ձեռքբերմանը։

Այնուամենայնիվ, «Նապոլին» չի ցանկանում վաճառել Կվարացխելիային և բանակցություններ է վարում պայմանագիրը մինչև 2027 թվականի ամառ երկարաձգելու շուրջ։

Նեապոլցիները Խվիչային գնահատում են ավելի քան 100 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նյուքասլի» սկաուտները ներկա են եղել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Իսպանիայի և Վրաստանի ազգային հավաքականների հանդիպմանը (3:1) և հետևել Կվարացխելիայի խաղին։

Այս մրցաշրջանում Կվարախցելիան բոլոր մրցաշարերում «Նապոլիի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։