Ֆաբիան Ռուիսը կարող է կարիերան շարունակել իսպանական ակումբում

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է TodoFichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը ցանկանում է վարձակալել 27-ամյա Ռուիսին՝ հետագայում գնելու իրավունքով։ Նշվում է, որ գործարքի շուրջ դժվար կլինի պայմանավորվել։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ ՊՍԺ-ն մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։