Խաբի Ալոնսոն հաջորդ մրցաշրջանում կգլխավորի «Բավարիան»

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաջորդ մրցաշրջանում կգլխավորի «Բավարիան», հայտնում է El Chiringiuto-ը։

41-ամյա իսպանացին նախորդ տարվա հոկտեմբերից հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերում»: 11 տուրից հետո նրա թիմը 31 միավորով գլխավորում է գերմանական Բունդեսլիգան՝ երկու միավորով գերազանցելով «Բավարիային»։

«Բավարիան» մարտ ամսից գլխավորում է Թոմաս Տուխելը։ Գերմանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։