Ավազակները հարձակվել են Մեսսիի կնոջ քրոջ վրա և գումար հափշտակել

Սուպերմարկետը, որը պատկանում է Լիոնել Մեսսիի կնոջը, թալանել են, հայտնում է Infobae-ն։ Երկու ավազակներ հարձակվել են մեքենայի վրա, որը սուպերմարկետից բանկ էր տեղափոխում 22 հազար դոլար։

Մեքենայում եղել են Անտոնելա Ռոկուցոյի զարմիկը և խանութի երկու աշխատակիցները։ Հարձակվողները վերցրել են փողով պայուսակներ և մինչ հանցագործության վայրից փախչելը կրակել են ավտոմեքենայի վրա։

Հիշեցնենք, որ Մեսսին ՄԼՍ-ում հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում 2023 թվականի ամառվանից։ 36-ամյա արգենտինացու աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։